Լազարյան ճեմարանը չի փակվել և կշարունակի գործել Մոսկվայում. ՌԴ ԿԳ նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Լազարյան ճեմարանը գործում է և չի փակվելու։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ կրթության և գիտությաննախարար Օլգա Վասիլևան։
Նա հավաստիացրեց, որ նման բան չկա և դպրոցը չի օպտիմալացվում։
«Լազարյան ճեմարանը չի օպտիմալացվում ՀՀ ԿԳ նախարարի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում։ Ես հավաստիացնում եմ, որ Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել։ Հայկական դպրոցները աշխատում են Սանկտ Պետերբուրգում և շարունակելու են աշխատել Մոսկվայում»,- վստահեցրեց ՌԴ ԿԳ նախարարը։
Օրերս «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել էր, որ Մոսկվայում երկու հայկական դպրոցմեկ տարվա ընթացքում փակվել է, որոնցից մեկը Լազարյան ճեմարանն է։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



