Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ կառավարության ղեկավարը հայտարարել է փոխվարչապետերի հետ սեպտեմբերի 25-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ:
«Ես այս հարցերի քննարկումը կշարունակեմ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում, որը կկայանա Հայաստանում»,- ասել է Մեդվեդևը:
ՌԴ վարչապետն այս մասին նշել է՝ արձագանքելով Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին, ով խոսել է մաքսային վարչարարության կատարելագործման անհրաժեշտության մասին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



