Կրակոցներ Երեւանի Մամիկոնյանց փողոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 21:20-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս Որսորդական զենքեր եւ պարագաներ» ընկերության դիմաց կրակոցներ են հնչել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչնեը դեպքի վայրում հայտնաբերել են դեռեւս անհայտ հրազենի մի քանի կրակված պարկուճներ, ինչպես նաեւ Hyundai Sonata մակնիշի 02 QQ 900 համարանիշի, Nissan մակնիշի 35 ԼG 023 համարանիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կան ձեռքի եւ ոտքի հարվածի հետքեր:
Քննիչներն ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենաները կապ ունեն հնչած կրակոցների հետ:
NEWS.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, թե փողոցն ամբողջությամբ փակ է։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



