Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նոր կարգոն թղթեր է բաժանում տնտեսվարողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Past.am Մեր տեղեկություններով՝ առևտրի կենտրոններում նոր ստեղծված կարգոն՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ–ն, թղթեր է բաժանում տնտեսվարողներին:

«Եթե դուք հանդիսանում եք շրջանառության հարկ վճարող և 1.09.2017 թվականի դրությամբ ունեք կարգո ընկերությունների միջոցով նախկինում ներմուծված ապրանքային մնացորդ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է գույքագրել այդ ապրանքային մնացորդը և մինչև 1.10 2017 թվականը գույքագրման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ: Վերը նշված տեղեկատվությունը անհրաժեշտ է այդ ապրանքների ներմուծմանը վերաբերող մաքսային հայտարարագրերը վերհանելու և դրանց հիման վրա ձեզ համապատասխան փաստաթուղթ տրամադրելու համար: Տրամադրված փաստաթուղթը հիմք կհանդիսանա հաշվարկված շրջանառության հարկից օրենքով սահմանված կարգով և չափով նվազեցում կատարելու համար»,– նշված է փաստաթղթում:
Տնտեսվարողները, սակայն, փաստաթուղթը ծուղակ են համարում: Նրանց կարծիքով՝ այն բացահայտ կոռուպցիոն ռիսկ է պարունակում:

ՓՄՁ ներկայացուցիչների հավաստմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան այն, որ «մուղամով» փորձում են ապրանքը գույքագրել տալ: Մնացածն, ըստ նրանց՝ «կուտ» տալու համատեքստում է:

Բացի այդ՝ նրանց համոզմամբ՝ կազմակերպությունը փորձում է տնտեսվարողին իրենց հաճախորդը սարքել:

Նշենք, որ առևտրականներին զարմացրել է հատկապես այն հանգամանքը, որ մասնավոր կազմակերպությունը ՊԵԿ–ի անունից հորդոր է փոխանցում:

«Երբ մասնավոր կազմակերպությունը պետականի անվան տակ թուղթ է բաժանում, դա արդեն որոշակի հարցեր է առաջացնում: Ի դեպ՝ այս թղթերը բաժանվում են հարկային ծառայության աշխատակիցների ներգրավմամբ: Սա ապացուցում է այն հանգամանքը, որ այդ ֆիրման հովանավորվում է ՊԵԿ–ի և Կառավարության կողմից»,– ասաց տնտեսվարողներից մեկը:

Նշենք, որ դեռ ամիսներ առաջ ՊԵԿ–ը կարգոներին զրկել էր մաքսազերծման ֆունկցիա իրականացնելու հնարավորությունից՝ թույլ տալով նրանց միայն տեղափոխել տնտեսվարողների բեռները։ Իսկ մաքսազերծման առաքելությունն իր վրա է վերցրել «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ–ն:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը օֆշորային ծագում ունի և ստեղծվել է օֆշորում գրանցված «Norfolk Projekt LP» անվանումով ընկերության կողմից։

 

Մոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում