Վթար Արփի գյուղի մոտակայքում. Երկու վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 110-րդ կմ-ում «Москвич 412» մակնիշի 34 TF 696 պ/հ ավտոմեքենան դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Արփա գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1975 թ. ծնված Ա. Փ.-ը եւ ուղեւոր` 1986 թ. ծնված Մ. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքեանան եւ փակել գազի փականը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



