Ստոկհոլմում գնացքը բախվել է ավտոմեքենայի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն չորս մարդ վիրավորում է ստացել ուղեւորատար գնացքի ու զրահապատ մեքենայի բախման հետեւանքով՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից ոչ հեռու, հայտնում է Associated Press-ը։
Բախման հետեւանքով թեթեւ վնասվածքներ են ստացել գնացքի վարորդն ու մեքենայի երեք ուղեւորներ։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ զրահատրանսպորտյորը մասնակցում էր միջազգային զորավարժություններին, որոնց մասնակցում են 20 հազար զինվորականներ՝ Շվեդիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Նորվեգիայից ու ԱՄՆ-ից։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



