85 միլիոն դրամ՝ Հայաստան–Սփյուռք համաժողովի իրականացման համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեպտեմբերի 18–20–ը Երևանում կայացավ Հայաստան–Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը: Այն բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ՝ հարցականի տակ դրվեց նաև այն փաստը, թե արդյո՞ք պետք էր նման միջոցառումը: Խոսվեց ծախսված գումարների մասին: Հստակ թիվ, սակայն, այդպես էլ չներկայացվեց:
Սփյուռքի նախարարությունից փորձեցինք պարզել, թե որքա՞ն գումար է հատկացվել Հայաստան–Սփյուռք 6–րդ համահայկական համաժողովի իրականացման համար:
Նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է Past.am–ի տեղեկացնում է, որ համաժողովի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 85 միլիոն դրամ:
Ի դեպ՝ չի բացառվում, որ բացի նշված գումարից, համաժողովի կազմակերպման համար անհատների կողմից որոշակի ներդրում ևս եղել է:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



