Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուսուցիչները ռեալ ծրագրի են սպասում. պետությունը կշտկի՞ ողնաշարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի` Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի մանկավարժական կոլեկտիվը երեկվանից անժամկետ դասադուլ է հայտարարել:
Մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզաննա Նազինյանի խոսքով՝ հայտարարված դասադուլն անցած տարվա նախազգուշական գործադուլի շարունակությունն է:

«Դպրոցի մասնաշենքը նախատեսված է ընդամենը 180 աշակերտի համար և արդեն 70 տարվա կյանք ունի: Սեյսմակայունությունն, իհարկե, որոշված չէ, բայց քայլելուց անգամ զգացվում է, որ շենքի վիճակը բարվոք չէ: Այս պահի դրությամբ 180 աշակերտի համար նախատեսված դպրոցում 601 աշակերտ է սովորում: Բացի այդ, դպրոցում աշխատում է հիսուն ուսուցիչ: Արդեն երկու տարի է՝ մենք այդ խախտումներով դպրոցի դուռը 38 հոգանոց առաջին դասարանների առաջ ենք բացում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց 27 տարվա փորձ ունեցող ուսուցչուհին:

Վերջինիս դիտարկմամբ՝ նշված խնդիրների շուրջ պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրել դեռ տարիներ առաջ՝ սկսած 2008 թ. նախագահական ընտրություններից: Վերջին ամիսներին դպրոցի անձնակազմը դիմել էր նաև ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Կրկին ծայրահեղ քայլի՝ դասադուլի դիմելու պատճառը, բնականաբար, պատկան մարմինների անտարբերությունն է: 601 աշակերտի՝ Սահմանադրությամբ վերապահված կրթություն ստանալու իրավունքը 21–րդ դարում ամբողջովին ոտնահարվում է: Դա ոչ մի պատկան մարմնի հետաքրքիր չէ՞»,– իր մտահոգությունը հայտնեց Ռուզաննա Նազինյանը:

Նշենք, որ ծնողներն ու մանկավարժները պահանջում են դպրոցն անհապաղ հիմնանորոգել, դրա հետ մեկտեղ ժամանակավոր միջանկյալ լուծում են առաջարկում:
«Մեր դպրոցից 500 մետր հեռավորության վրա է գտնվում Ն. Սիսակյանի անվան ավագ դպրոցը, որը 1500 աշակերտի համար է նախատեսված: Հիմա այնտեղ ընդամենը 200 աշակերտ է սովորում: Այսինքն՝ դպրոցի երկու կորպուսները լրիվ անգործության են մատնված: Մենք ժամանակավոր լուծում ենք առաջարկում՝ եթե ուզում են մեր դպրոցը հիմնանորոգել, գոնե տարրական դասարանները թող տեղափոխեն այնտեղ: Մեծ հաշվով՝ շենքերի տեղափոխություն է պետք: Ավագ դպրոցը Համաշխարհային բանկի հետ հիմնանորոգման պայմանագիր ունի: Հիմա 200 աշակերտ ունեն` այն դեպքում, երբ մեզ մոտ նման պայմաններում 601 աշակերտ է սովորում: Ինչո՞ւ են հիմնանորոգում 1500 աշակերտի համար նախատեսված այդ դպրոցը: Իսկ եթե այդ դպրոցը տրամադրեին մեզ, մենք գոհ ու երջանիկ կաշխատեինք: Միգուցե պետությունն այդ ընթացքում կշտկե՞ր ողնաշարն ու ավելի բարվոք պայմաններ կստեղծեր մեր՝ 601 աշակերտ ունեցող դպրոցի համար»,–նկատեց մեր զրուցակիցը:

Ռուզաննա Նազինյանի կարծիքով՝ շենքերի տեղափոխությունն ավելի հարմար է, քանի որ կան ուսուցիչներ, ովքեր երկու դպրոցներում էլ դասավանդում են: Ըստ նրա՝ տեղափոխության դեպքում ուսուցիչներն այլևս ստիպված չեն լինի անընդհատ այս դպրոցից այն դպրոց տեղափոխվել:

«Մենք դասադուլը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև արձագանք լինի: Մենք այն չենք դադարեցնի, մինչև բանավոր խոստումից բացի մեզ ռեալ ծրագիր ցույց կտան: Գոնե պատշաճ ուշադրության արժանացնեն հարցը, բայց վերաբերմունքն այժմ անլուրջ է»,– հավելեց ուսուցչուհին:

 

Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին