Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ առաջարկներ են գրգռել իրենց հետաքրքրությունը. Էդվարդ Նալբանդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսվել է երկու երկրների նախագահների մակարդակով առաջիկայում հանդիպում անցկացնելու մասին: 

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշեց, որ հանդիպման ժամանակ խոսվել է նաև հոկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների սպասվող տարածաշրջանային այցի մասին: Նալբանդյանը նշեց, որ եռանախագահներին Հայաստանը սպասում է հոկտեմբերի առաջին կեսին, գալու են, որպեսզի պատրաստեն նախագահների հանդիպումը:

Դիտարկմանը, թե Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Էլմար Մամեդյարովը համաձայնել է ՄԽ հնչեցրած առաջարկներին, ինչի՞ մասին է խոսքը, Էդվարդ Նալբանդյանն այսպես արձագանքեց. «Միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ առաջարկներ են գրգռել իրենց հետաքրքրությունը»:

Ինչ վերաբերում է «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Էդվարդ Նալբանյանի կողմից հնչեցրած այն հայտարարությանը, որ Ադրբեջանին հողեր զիջելու համատեքստում խոսքն այն հողերի մասին է գնում, որոնք անվտանգությանը վնաս չեն հասցնում, ապա Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ որոշ մեջբերումներ, ինչպես այս մեջբերումը, կտրված է կոնտեքստից:

«Դուք ասում եք՝ փոքր մի մաս, մնացածի մասին չեք խոսում: Ես չեմ խոսել կոնկրետ տարածքների կամ միայն այս հարցի մասին: Ես խոսել եմ եռանախագահների կողմից արված 5 հայտարարություններում պարունակող 3 սկզբունքների և 6 տարրերի մասին, որոնք, եռանախագահների բնորոշմամբ, մեկ ամբողջություն են և տարանջատել դրանք մեկը մյուսից՝ անհնար կդարձնի կարգավորումը: Սա է փորձում անել Ադրբեջանը՝ տարանջատել այդ սկզբունքները մեկը մյուսից»,- մանրամասնեց Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ ինչպես ՀՀ նախագահն էր ասել, կարևորը Արցախի կարգավիճակի, անվտանգության ապահովման հարցերն են, իսկ մնացածը՝ ածանցյալ են:

«Չգիտեմ ինչու՝ որոշ մարդկանց պետք է տարանջատել, սենսացիաներ գտնել. մենք դրա կարիքը չունենք, վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչև հիմա: Մենք ասում ենք, որ մեր մոտեցումները համահունչ ենք եռանախագահների դիրքորոշմանը, մենք դրանք ընդունել ենք որպես բանակցությունների հիմք: Իսկ Ադրբեջանը դրանցից հրաժարվում է, չի ցանկանում հղում անել: Ռիգայում ԱլԳ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանը փախուստ արեց, նրա համար, որ ԵՄ երկրները, ԱլԳ անդամ-պետությունները կողմ էին նրան, որ հղում պետք էր կատարել եռանախագահների կողմից արված 5 հայտարարություններին, որոնք ուղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

 

Ալեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք