«Ալաշկերտ»-ը և «Բանանց»-ը հաղթանակներ տոնեցին
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում կայացան 7-րդ խմբի երկու հանդիպում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի «Արարատ»-ը սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջեց «Ալաշկերտ»-ին: Հայաստանի գործող չեմպիոնների կազմում աչքի ընկան Արտակ Եդիգարյանը, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարված և դուբլի հեղինակ դարձավ Ուրոշ Նենադովիչը: «Արարատ»-ից գոլը խփեց Ալեքսանդր Պետրոսյանը:
«Բանանց»-ը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակ»-ի դարպասը: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Ալեքսանդր Ջոկովիչը, Սիբո Կվասին և Նորայր Գյոզալյանը:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Շիրակ»-ը, որն ունի 15 միավոր: 14 միավոր ունի «Ալաշկերտ»-ը և երրորդ տեղում «Բանանց»-ն է, որն ունի 12 միավոր:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



