Էդվարդ Նալբանդյանն ակնկալում է, որ Իրաքում կխուսափեն լարվածությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷդվարդ Նալբանդյանն ակնալում է, որ Իրաքի Հանրապետության եւ Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից եւ հնարավորություն կգտնեն լուծելու առկա հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացվեց անկախության հանրաքվե: Քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն Իրաքի Քրդստանի կազմում ներառված Էրբիլի, Սուլեյմանիայի, Դահուկի նահանգները, այլեւ Քիրկուկ, Նայնավայ եւ Դիյալայ վիճելի տարածքները: Քվեարկության ընթացքին հետեւում էր 400-ից ավելի միջազգային դիտորդ: Ընդհանուր առմամբ, անկախության հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել էր 5,2 մլն մարդ:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



