ՄԱԿ-ը ողջունում է Սաուդյան Արաբիային՝ կանանց ավտոմեքենա վարելն արգելող որոշումը չեղյալ համարելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Սաուդյան Արաբիային՝ կանանց ավտոմեքենա վարելն արգելող որոշումը չեղյալ համարելու համար:
Նա ընդգծել է, որ սա ճիշտ ուղղությամբ արված «կարեւոր քայլ» է: Որոշումը ողջունել են նաեւ «ՄԱԿ կանայք» կառույցի ներկայացուցիչները:
«Մենք հավատում ենք, որ սա խորհրդանշական քայլ է Սաուդյան Արաբիայի կողմից կանանց ավելի լայն իրավունքներով օժտելու համար», - ասել է «ՄԱԿ կանայք» կառույցի արաբական պետությունների տարածաշրջանային տնօրեն Մուհամադ Նասիրին:
Նա ընդգծել է, որ վերջին տարիներին, Սաուդյան Արաբիան շատ բան է արել կանանց իրավունքների ուղղությամբ: Մասնավորապես, կանանց առաջին անգամ սկսել են պաշտոններ տալ Խորհրդատվական խորհրդում: Բացի այդ, երկրում ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենք է ընդունվել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



