Ավտովթարի հետեւանքով 3 պայմանագրային զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարդենիս-Մարտունի ավտոճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի եւ Ակունք գյուղի բնակիչ 38-ամյա Հարություն Հակոբյանի Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:
NEWS.am-ին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ վթարի հետեւանքով տուժածներ` 35-ամյա Վարդան Սիմոնյանը, 37-ամյա Գագիկ Հովհաննիսյանը եւ Volkswagen Vento-ի վարորդ Հարություն Հակոբյանը պայմանագրային զինծառայողներ են, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի կայազորային հոսպիտալ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



