Պանիրը թանկացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀանրապետությունում պանիրը թանկացել է: Մեկ շաբաթ է «Լոռի» տեսակի պանիրը վաճառվում է կիլոգրամը 1900–2000 դրամով: Պանրի մեկ կիլոգրամի գինը բարձրացել է 100 դրամով: Արտադրողները բացատրում են՝ կաթն են թանկ գնում:
«Անցյալ տարի այս ժամանակ կաթի լիտրը 100– 120 դրամ էինք գնում, իսկ այսօր՝ 130–140 դրամ, դրա համար էլ մենք մեր արտադրանքն ենք ստիպված թանկացնում»,– Past.am-ի հետ զրույցում պարզաբանեց Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանը:
Մանյա Պողոսյան
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



