Ադլերի կայարանում ռումբի ահազանգը կեղծ է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոչիի «Ադլեր» երկաթուղային կայարանում երեկոյան «Կուբանսպաս»-ի աշխատակիցները տարհանել էին ուղեւորներին։ Օպերատիվ աղբյուրներից տեղեկություն էր ստացվել շենքում դրված ռումբի մասին։
Երթեւեկությունը Ադլերի կայարանում դադարեցվել էր, սպասասրահներն ու կառամատույցները դատարկվել էին։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ այարանում ռումբ չկա։ Տեղական ժամանակով ժամը 20։07-ին երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է, հաղորդում է Mask- portal Sochi-ն։



