Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ֆրանսիացի երկու գիտնականների պարգևատրել է «Ոսկե հուշամեդալով»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանում կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար նախարարության «Ոսկե հուշամեդալով» է պարգևատրել Թուլուզի համակարգչային  գիտության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Գիտական հաշվարկների ուղղությամբ կոմիտեի ղեկավար, CSIT-2017 գիտաժողովի համանախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Միշել Դայդեին և Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի գիտական հետազոտությունների և համագործակցության պատասխանատու Պիեր-Հենրի Քրոսին: Այս արգևատրումը կատարվել է սեպտեմբերի 28-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունում  տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։

«Եվ Թուլուզի, և Լիոնի, և ֆրանսիական մյուս գիտակրթական կենտրոններն անգնահատելի օգնություն են ցույցտվել Հայաստանին անկախության առաջին օրերից, և ես պաշտոնապես շնորհակալություն եմ ուզում հայտնելտարիների հետևողական համագործակցության համար: Եվ, իհարկե, ամեն ինչ անձնավորված է, կոնկրետ մարդիկեն, որոնք իրենց մեջ կրում են համագործակցության, բարեկամության խորհուրդը: Ես սիրով նախարարությանբարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» ուզում եմ պարգևատրել այդ մեծ թիմի երկու արժանիներկայացուցիչներին, որոնք մեր ակադեմիայի գիտական հաստատությունների, մեր գիտնականների հետ միասին, իսկապես, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալգիտակրթական տարածք»,-  ասել է ՀՀ կրության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Ֆրանսիացի գործընկերների հետ մենք  հաջող համագործակցում ենք երկար տարիներ ոչ միայն գիտությանզարգացման, այլ նաև բարձր որակավորման կադրերի պատրաստման գործում գիտության այնպիսի  ուղղություններում, ինչպիսիք են կոմպյուտերագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆիզիկան, հնագիտությունը, երկրագիտությունը: Մեր համագործակցությունը տվել է բարձր արդյունքներ: Մեր գործընկերներիպարգևատրումը մեզ պարտավորեցնում է ավելի ընդլայնել մեր համագործակցությունը գիտության նորբնագավառներում ևս»,- նշել է  ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Պրոֆեսորներ Միշել Դայդեն և Պիեր-Հենրի Քրոսը շնորհակալություն են հայտնել նման պարգևի արժանանալու համար` ընդգծելով, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ և ուրախ են համագործակցության համար, որը նպաստում է երկու երկրների գիտակրթական ոլորտների զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Ռեյնբոլդը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, CSIT-2017 միջազգային գիտաժողովին Ֆրանսիայից  ժամանած մասնակիցները:

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ