Պայթյուն Քաբուլում. 3 մարդ զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է տեղի է ունեցել, երեք մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, հաղորդում է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նաջիբ Դանիշին:
Դանիշի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ տեղական ժամանակով 18.00-ին: Նշվում է, որ մահացածների թվում են երկու ոստիկան: Խաղաղ բնակիչներից 14-ն են վիրավորվել:
Աֆղանական «Պաժվակ» գործակալությունը հաղորդում է, որ ռումբը կցված է եղել մագնիսին եւ ամրացվել է ոստիկանական մեքենայի վրա: Գործակալության տվյալներով՝ խաղաղ բնակիչներից մեկը զոհվել է, 16-ը՝ վիրավորվել:
Պայթյունի համար Աֆղանստանում գործող խմբավորումներից դեռ ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



