ՄԱԿ-ում ցնցված են Իրաքում տեղի ունեցած զանգվածային մահապատժից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի մարդու իրավունքներով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը հայտնել է, որ իրենք պարզապես ցնցված են Իրաքում իրականացված զանգվածային մահապատժից, փոխանցում է Ռոյթերզ գործակալությունը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքներով վարչությունը հարցում է կատարել այդ դատապարտյալների մասին, նրանց առաջադրված մեղադրանքների և ձերբակալության հանգամանքների մասին, սակայն տվյալ տեղեկություններն այդպես էլ չեն տրամադրվել։
Հիշեցնենք, որ Իրաքի Էն Նասիրիա քաղաքում սեպտեմբերի 24-ին մահապատժի է ենթարկվել միաժամանակ 42 հոգի, ում հրապարակավ կախաղան են հանել։
Իրաքի կառավարությունը հավաստիացնում է, որ այդ մարդիկ Իսլամական Պետության, Ալ Քաիդայի կամ որևէ այլ ահաբեկչական խմբավորման անդամներ են, սակայն որևէ ապացույցներ չկան այդ հարցում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



