Պուտինն ու Էրդողանը քննարկել են թուրքական լոլիկների հետ կապված խնդիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպման ժամանակ քննարկել են գյուղատնտեսության խնդիրները, այդ թվում՝ թուրքական լոլիկների մատակարարման հարցը Ռուսաստան, ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Խոսել են գյուղատնտեսական արտադրանքի մասին: Դուք գիտեք, որ կան լոլիկի հետ կապված հարցեր: Աշխատանքն ընթացքի մեջ է: Երկու երկրների Գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները եւ վերահսկիչ մարմինները գտնվում են մշտական կապի մեջ, որոշումը շուտով կընդունվի», - ասել է Պեսկովը:
Նշենք, որ Անկարայում Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը տեւել է 1,5 ժամ, որից հետո շարունակվել է ընդլայնված կազմով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



