Թբիլիսիում եղանակի վատթարացում է սպասվում. Փրկարարներին տարհանում են Վերե կիրճից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիում եղանակի վատթարացում է սպասվում, ուստի մարդկանց տարհանում են Վերե կիրճից, որտեղ մաքրման աշխատանքներ էին իրականացնում ոչ միայն պաշտոնական կառույցները, այլեւ կամավորները։ Այդ մասին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։
«Մենք եղանակի վատթարացում ենք սպասում, եւ անվտանգության համար նման որոշում է կայացվել»,- նշել է քաղաքապետարանի աշխատակիցը։
Հունիսի 14-ին կիրճում գտնվող բազմաթիվ տներ եւ Թամազ Էլիզբարաշվիլիի շների կացարանը ոչնչացվել էին։
Հեղեղվել էր նաեւ Հերոսներ հրապարակում գտնվող գազնաանոցը, կենտրոնական փողոցներն ու վնասվել էին ենթակառուցվածքները։ Վերջին տվյալներով, զոհվել էր 17 մարդ։



