Ավելի քան 200 ադրբեջանցի փախել է երկրից ու ձերբակալվել Թուրքիայի սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, նախորդ օրը թուրքական Չորում քաղաքում ոստիկանները մի մեծ բեռնատար ավտոմեքենա են կանգնեցրել: Վարորդն անմիջապես փախուստի է դիմել:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է 214 մարդ, ովքեր անօրինական խախտել են Թուրքիայի սահմանը: Նրանց մեծամասնությունը Ադրբեջանի քաղաքացիներ են, ովքեր փորձել են փախչել Ալիևի ռեժիմից:
Փախստականների մեջ եղել են նաև մի քանի Աֆղանստանի քաղաքացիներ: Ադրբեջանցիների մի մասին հաջողվել է փախչել: Նախնական տվյալներով փախստականների մեջ 1 երեխա և 24 կին է եղել:
Ալիևը ՄԱԿ–ում իր ելույթի մեջ փողհարում էր լուսավոր և երջանիկ, խիստ դեմոկրատական Ադրբեջանի մասին, սակայն, պարզվում է՝ ադրբեջանական նավթը, որից մի քանի կլաններ են օգտվում, չի փրկում երկրի տնտեսական ծանր վիճակը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



