Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ոչ-ոքի խաղաց Իրանի ընտրանու հետ
ՍՊՈՐՏՀայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Իրանի տարիքակից ընտրանու հետ: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Հանդիպման մեկնարկից 12 րոպե անց հյուրերը բացել են խաղի հաշիվը:
26-րդ րոպեին Արմեն Նահապետյանը հավասարեցրել է հաշիվը:
64-րդ րոպեին արդեն մեր ֆուտբոլիստներն են առաջ անցել հաշվի մեջ. գոլ է խփել Կարեն Մելքոնյանը:
Արտակ Օսեյանի գլխավորած ընտրանին չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝ գոլ ընդունելով խաղի ավարտից 85 րոպե առաջ:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Մ19 ազգային թիմերը ևս մեկ ընկերական խաղ էին անցկացրել. նվազագույն հաշվով հաղթել էին հյուրերը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



