Կատալոնիայում ոստիկանությունը հանրաքվեից առաջ 1300 ընտրատեղամաս է փակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատալոնիայում ոստիկանությունը փակել է 1300 դպրոց, որոնք հոկտեմբերի 1-ին նախատեսված անկախության հանրաքվեի ժամանակ պետք է տեղամասեր լինեին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Կատալոնիայում Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկ Մելոն, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
«2 315 դպրոցներից 1300-ը փակվել են ոստիկանության կողմից: Դրանցից միայն 163-ում կան մարդիկ, որոնք սպորտով են զբաղվում, եւ այլ զբաղմունքերով: Նրանց բոլորին զգուշացրել են, որ կիրակի՝ մինչեւ 06.00-ն, նրանք պետք է դուրս գան շենքից», - ասել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչը:
Նա պարզաբանել է, որ «փակ» նշանակում է, որ տեղական կատալոնական ոստիկանությունը շենքերը կնքել է այն նշաններով, որոնք արգելում են մուտքն այնտեղ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



