Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի տարածք չի եղել. Խոսրով Հարությունյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԼեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի տարածք չի եղել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Արդի պայմաններում հիբրիդային պատերազմներին հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման խնդիրները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նա հիշեցրել է, որ 1921 թվականին Լեռնային Ղարաբաղն անօրինական ճանապարհով փոխանցվել է Ադրբեջանին:
«Այդ պահից Լեռնային Ղարաբաղը պայքարում է ազատության եւ անկախության համար: Ղարաբաղն անկախացավ ավելի վաղ, քան Ադրբեջանը հայտարարեց ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին», - ասել է Խոսրով Հարությունյանը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



