Իրանը վառելիքի էմբարգո է հայտարարել Իրաքյան Քրդստանի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանն արգելել է վառելիքի և քսանյութերի ներկրումն ու արտահանումը Իրաքյան Քրդստանի քաղաքներ և բնակավայրեր: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով իրանական աղբյուրը:
«Միջազգային տրանսպորտային ընկերություններին և վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել վառելիքի և քսանյութերի տեղափոխումից քրդական տարածաշրջան մինչև հետագա հրահանգներ ստանալը», - ասվում է Իրանի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:
Փաստաթուղթը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին: Գերատեսչությունն այն ուղարկել է տարբեր տրանսպորտային ընկերությունների ու կազմակերպությունների:
Նման որոշում Իրանը կայացրել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումից հետո, որի արդյունքով՝ բնակիչների 92 տոկոսից ավելին կողմ է քվեարկել անկախությանը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



