Հռոմի պապը իտալացի քաղաքապետներին կոչ է արել «ընդարձակել հրապարակները» փախստականներին ընդունելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապն իտալացի քաղաքապետներին կոչ է արել կրկնապատկել Իտալիա ժամանած փախստականների ինտեգրմանն ուղղված ջանքերը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նման կոչով քահանայապետը հանդես է եկել քաղաքապետների հետ շաբաթօրյա հանդիպման ժամանակ: Ֆրանցիսկոս պապը նշել է, որ հասկանում է բոլոր դժվարությունները, որոնց բախվում են քաղաքային իշխանությունները, և այդ պատճառով կոչ է արել նոր մարտավարություն կյանքի կոչել, որի նպատակն է երկիր ժամանած մարդկանց փոթոցում չթողնել:
«Խոսքը բարձրահարկ աշտարակների կառուցման մասին չէ, այլ հրապարակների ընդարձակման», - ընդգծել է Հռոմի պապը:
Օրեր առաջ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչով դիմել էր միջազգային հանրությանը՝ խնդրելով «փախստականներին գրկաբաց ընդունել»:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



