Հարավային Կորեայի նավերը կրակ են բացել ԿԺԴՀ պարեկային մոտորանավակի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայի նավերը նախազգուշական հրետանային կրակ են բացել Հյուսիսային Կորեայի պարեկային մոտորանավակի վրա, որը խախտել է ծովային սահմանը Դեղին ծովում։ Այ մասին հաղորդում է Yonhup-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինվորականներին։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, օրվա երկրորդ կեսին։ ԿԺԴՀ պարեկային մոտորանավակը հատել է ծովային սահմանը երկու Կորեաների միջեւ, որը կոչվում է «հյուսիսային սահմանազատող գիծ»։ Ի պատասխան Հարավային Կորեայի նավերը նախազգուշական 5 հրետանային կրակոց են արձակել մոտորանավակի ուղղությամբ, հաղորդում է ՌԲԿ-ն։
Միջադեպը տեղի է ունեցել 1950-53 թվականների կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպման երկրորդ փուլի ժամանակ։ Միջոց առումը տեղի է ունենում Հյուսիսային Կորեայի տարածքում։ Այն սկսվել է հոկտեմբերի 24-ին եւ կտեւի 3 օր։



