Ավստրիայի կանցլերը նախազգուշացրել է ԵՄ-ի «հանգիստ» փլուզման մասին՝ միգրանտների խնդրի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը կարող է ավարտվել Եվրամիության փլուզմամբ։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆեյմանը՝ Kronen Zeitung թերթին տված հարցազրույցում։
«Ներկայումս խոսքը միասնական Եվրոպայի կամ ԵՄ փլուզման մասին։ Առաջին ճանապարհը բարդ է, եւ հնարավոր է, երկար, բայց երկրորդը տանում է քաոսի»,-ասել է նա։
Ֆեյմանի խոսքով, արտաքին սահմանների պահպանությունը կարեւոր է, բայց անհրաժեշտ է խուսափել սցենարից, երբ ամեն երկիր սկսում է պատեր կառուցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Իր հերթին, Ավստրիայի ՆԳ նախարար Յոհաննա Միքլ Լյայթները, նույն պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ իրավապահ մարմինները դժգոհության աճ են գրանցում երկիր ժամանած միգրանտների շրջանում։ «Մեր աշխատակիցները ուշադրություն են դարձնում, որ միգրանտների վարքը դառնում է ավելի զգացմունքային, նրանց շրջանում խուճապ է հասունանում։ Հնարավոր է ուժային գործողություններ լինեն, ինչին ոստիկանությունը կարձագանքի»,-ասել է նա։



