Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ջազի սրբազան հրեշը» Շառլ Ազնավուրին մեծ պրոֆեսիոնալ է համարում

ՄՇԱԿՈՒՅԹ

 Ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոն լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ է համարում: «Ջազի սրբազան հրեշ» Գալիանոն կրկին Հայաստանում է`համերգներով հանդես գալու հայ երաժշտասերների առջև: Հոկտեմբերի 24-ին ճանաչված ակորդեոնահարը ելույթ ունեցավ «Մեցցո» ակումբում և համերգից հետո պատասխանեց Արմենպրես-ի հարցերին:

Գալիանոն առաջին անգամ չէ Հայաստանում

Ես ինձ մի քիչ ճնշված եմ զգում, որովհետև միշտ չեմ կարողանում երկար ժամանակ մնալ այստեղ: Շատ կարճ ժամանակով եմ գալիս, փորձ անցկացնում ու համերգ ունենում: Առաջին անգամ եկել էի այստեղ իմ կնոջ հետ, մի քիչ երկար էինք մնացել, կարողացանք այցելել որոշ վայրեր: Հաջորդ անգամ արդեն Վահան Մարտիրոսյանի հետ (Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր-խմբ.) մենք հույս ունենք նախագիծ անել և ներկայացնել հայկական երաժշտությունը, այդ թվում` Ազնավուրի գործերը: Հավանաբար այս նախագիծը մեկ կամ 1,5 տարի հետո կլինի:

Համագործակցություն Շառլ Ազնավուրի հետ

30 տարի առաջ ձայնագրվել եմ Ազնավուրի հետ: Վերջերս ձեռքս ընկավ մի ձայնասկավառակ, որ 1983 թվականին էինք ստեղծել: Բայց մենք միշտ հանդիպել ենք մասնագիտական նպատակով: Նա իրոք մեծ պրոֆեսիոնալ է: Ես կարծում եմ, որ պետք է պատվել նրան, և հաջորդ տարի Ազնավուրի երաժշտությունը ներկայացնել:

Գալիանոն`«Ջազի սրբազան հրեշ» մականվան մասին

Ովքեր ինձ սիրում են`այդպես են անվանում, բայց միգուցե կան մարդիկ, ովքեր չեն հավանում, և հաստատ նրանք էլ ուրիշ անունով են կոչում ինձ:

Աստոր Պիացոլան ինձ շատ է օգնել

Ես Պիացոլայի աշակերտը չեմ եղել: Նա ինձ օգնել է, որ ես կարողանամ իրականացնել իմ նպատակները, որ իմ սեփական երաժշտությունը կարողանամ ստեղծել: Հետագայում ես Պիացոլայի հիշատակին նվիրեցի իմ գործերից:

Հայրս ակորդեոն էր նվագում..

Ես չեմ ընտրել ինձ համար երաժշտական գործիք: Տեսել եմ, թե ինչպես է հայրս ակորդեոն նվագում, երբ երեխա էի: Ես ուզում էի անել նույնը, ինչ որ նա էր անում:

..Շատ հրաշալի ակորդեոնահարներ կան այստեղ, աշխարհում: Միակ դժվարությունն այն է, որ բավական ծանր գործիք է` մոտ 13 կգ է կշռում: Բայց ես պետք է փորձեմ հաղթահարել (ժպտում է):

Հոկտեմբերի 25-ին Գալիանոն համերգ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

Կարծում եմ, որ բավականին մեծ հանդիսատես կլինի: Ես պետք է նշեմ, որ փորձ եմ ունեցել երաժիշտների հետ, և այն հիանալի է անցել:

Իտալական ծագումով ֆրանսիացի ակորդեոնահար,Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր Ռիչարդ Գալիանոն  ծնվել է Ֆրանսիայում  1950-ին:  Դաշնամուր և  ակորդեոն սկսել է  նվագել  4 տարեկանից:  Առաջին ուսուցիչը  հայրն էր` ակորդեոնահար Լյուսիեն Գալիանոն:  Այնուհետև  եր աժշտական ​​ուսումը շարունակել է  Նիցցայի կոնսերվատորիայում: Ուսմանը զուգահեռմասնակցել է ակորդեոնահարների միջազգային մրցույթների և  երկու տարի անընդմեջ` 1966-67 թվականներին այդ մրցույթներում  զբաղեցրել առաջին տեղը:1973-ին  Գալիանոն տեղափոխվում է Փարիզ և   մի քանի տարի համագործակցում Կլոդ Նուգարոյինվագախմբի հետ` որպես  դիրիժոր,  գործիքավորող և  կոմպոզիտոր: Համագործակցում  է նաև Շառլ Ազնավուրի, Զիզի Ժարմենի  և  այլոց հետ: 1983-ին, ԱստորՊիացոլայի նախաձեռնությամբ,   Ռիչարդ Գալիանոն հրավիրվում է< i>  Կոմեդի Ֆրանսեզ, որտեղ  հանդես է  գալիս որպես բանդոներահար, այնուհետև նաևգործիքավորող  և  կոմպոզիտոր:  1991-ին  Գալիանոն  ստեղծում  է   «նոր մյուզետ»  ոճը և այս ոճով ձայնագրում է ալբոմ:   

Ռոզա Գրիգորյան

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին