Վիգեն Սարգսյանը հերքում է իր և Մովսես Հակոբյանի լարված հարաբերությունների մասին լուրերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե լարված հարաբերություններ ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ: Հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ցանկացած պաշտոնյա նշանակման պահից ենթադրվում է, որ մի օր պետք է լքի իր պաշտոնը, բայց երբ խոսքը վերաբերում է զինված ուժերին և բանակին, ցանկալի է զերծ մնալ հորինված պատմություններից:
«Այդ հորինված պատմություններն անառողջ մթնոլորտ են ձևավորում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նախարարը:
Նա հավելեց, որ ինքը շատ հարգում է խոսքի ազատությունը, սակայն նշեց, որ նախարարի պաշտոնի նկարագության մեջ չի մտնում ֆանտազիաներ մեկնաբանելը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



