Տարեցների միջազգային օրվա առթիվ 100 և բարձր տարիքի երևանցիներին հանձնվել են նվերներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏարեցների միջազգային օրվա առիթով, ինչպես նաև մայրաքաղաքի ծննդյան 2799-ամյակին ընդառաջ, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներն այցելել են 100 և ավելի բարձր տարիքի երևանցիների բնակարաններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավանդույթի համաձայն նրանք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել են մայրաքաղաքի տարեց բնակիչներին Տարեցների միջազգային օրվա առիթով, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և հանձնել նվերներ:
Նշենք նաև, որ մայրաքաղաքում բնակվում է 100 և ավելի տարիք ունեցող 23 երևանցի:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



