Լաս Վեգասում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի, վիրավորներից 150–ի վիճակը ծայրահեղ ծանր է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 58-ի, այս մասին գրում է abcnews.go.com -ը:
Նշվում է, որ քաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 515 տուժած, տեղի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին շտապել մոտակա հիվանդանոցներ և արյուն հանձնել՝ տուժածներին օգնելու համար:
Հայտնի է, որ 515 վիրավորներից 150-ի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության համերգի ժամանակ այցելուների ուղղությամբ կրակ բացած և ավելի քան տասնյակ մարդկանց սպանած անձն ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանելն իր հյուրանոցային համար:
Հայտնի է նաև, որ մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձը տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Փեդդոքն է:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



