Մենք պահեր ունեցանք, որոնք չօգտագործեցինք. Արթուր Ոսկանյան
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կարծիքով՝ ընտրանին պահեր ունեցել է, որոնք չօգտագործեց:
«Գոլային պահեր ունեցանք, բայց չօգտագործեցինք: Ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը չի համապատասխանում բարձր մակարդակի: Մեզ այսօր գրոհների արագ զարգացում էր պետք: Այս ամենը կապված է թե առաջնությունից, թե ֆուտբոլիստներից: Որակով ֆուտբոլիստները արագության ժամանակ այլ կերպ են գործում: Մենք պահեր ունեցանք, որոնք չօգտագործեցինք: Փորձում էինք կարծ փոխանցումներով գործել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոսկանյանը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի Մ21 տարեկանների թիմը Երևանում նվազագույն հաշվով հաղթեց Ջիբրալթարին: Այս հաղթանակից հետո Արթուր Ոսկանյանի սաները գլխավորում են մրցաշարային աղյուսակը և ունեն 7 միավոր: