Կատալոնիան չի կարողանա մեխանիկորեն մնալ ԵՄ կազմում, եթե որոշի միակողմանիորեն դուրս գալ Իսպանիայի կազմից. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունում պատրաստվում են զգուշացնել կատալոնական իշխանություններին, որ Կատալոնիան չի կարողանա մեխանիկորեն մնալ ԵՄ կազմում, եթե որոշի միակողմանիորեն դուրս գալ Իսպանիայի կազմից, այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Բրյուսելի դիվանագիտական շրջանակների իրենց աղբյուրին:
Ինչպես պատմել են գործակալության լրագրողներին՝ այս առիթովԿատալոնիան ստիպված կլինի երկար բանակցություններ վարել ԵՄ վերնախավի հետ՝ չունենալով հստակ երաշխիքներ:
Հիշեցնենք, որ Իսպանիայից առանձնանալու և անկախություն ստանալու հարցով հանրաքվեին կոշտ ուժի կիրառմամբ միջամտել է Իսպանիայի ոստիկանությունը: Չնայած դրան՝ պատմական հանրաքվեն տեղի է ունեցել և կատալոնացիների 90 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



