Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ջավախքի հայության ու ոստիկանների բախումների համար պատասխանատուն իշխանություններն են, նրանք կառչած են իրենց աթոռներից. Ջավախքի նախկին ոստիկանապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 30-ին Ջավախքում հայերի ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախման պատասխանատուն գործող իշխանությունն է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, Ջավախքի նախկին ոստիկանապետ Արսեն Կարապետյանը:

Վերջինս նշեց, որ բնակչության նկատմամբ ուժի կիրառումը արդարացնել չի կարելի, այն անթույլատրելի է: Կարապետյանն ասաց, որ մեղավոր է ոչ միայն Վրաստանի կենտրոնական իշխանությունը՝ «Վրացական երազանքը», այլևս կուսակցությունից Ջավախքում ընտրված իշխանավորները: Ըստ նրա՝ իշխանությունները իրենց աթոռներին ու պաշտոններին կառչած մնալու համար շատ հարցերում համաձայնում են կենտրոնական իշխանությունների հետ, չնայած՝ նրանց չեն արգելում իրենց կարծիքը արտահայտել ու պաշտպանել այն շրջանի շահերը, հետաքրքրությունները, որոնք իրենք ներկայացնում են:

- Ջավախքի Գումբուրդո գյուղում օրերս տեղի ունեցավ միջադեպ տեղի հայերի ու ոստիկանության միջև: Իրավապահ մարմինները չեն թույլատրել, որ հայերը խաչքար տեղադրեն, ինչի արդյունքում տեղի է ունեցել բախում, տուժել է մի քանի մարդ, այդ թվում` իրավապահ: Ի՞նչ կարծիք ունեք միջադեպի վերաբերյալ:

- Ես ներկա եմ գտնվել այնտեղ, ականատես եմ եղել զարգացումներին և կարող եմ ասել, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը իշխանությունների վրա է: Թե՛ կենտրոնական, թե՛ տեղական իշխանությունները, որոնք նույն կուսակցությունն են ներկայացնում, պատասխանատու են միջադեպի համար: Ըստ իս՝ բնակչության նկատմամբ ուժի կիրառումը արդարացնել չի կարելի, այն անթույլատրելի է անկախ նրանից թե որտեղ կլինի: Հիմա կրքերը հանդարտվել են, կոնֆլիկտը լուծվել է, բայց ես հույս ունեմ, որ սա չի դառնա նախադեպ: Իշխանությունները պետք է ենթադրություններ անեն ու կանխեն հաջորդ նման հնարավոր սցենարները: Հակված չեմ մտածել, որ իշխանությունները հատուկ կամ նպատակադրված են նման քայլի գնացել, բայց արդյունքում ստացվել է, որ նրանք դարձել են Ջավախքում ապակայունացման պատճառ:  Իսկ սա շատ վտանգավոր է: Բայց, փառք Աստծո, որ Ջավախքի բնակչությունը այնքան խելամիտ է, իմաստուն ու կրթված, որ հարթել է իրավիճակը: Կրկնում եմ՝ պատասխանատվությունը իշխանությունների վրա է:

- Ջավախքում առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Շատերը կարծում են, որ տեղի ունեցածը քաղաքական երանգներ ունի: Դուք համաձա՞յն եք:

- 3 շաբաթ անց, այո, Ջավախքում սպասվում են քաղաքական ընտրություններ, բայց ես չեմ ուզի այս ամենին քաղաքական ենթատեքստ տալ: Տեղի ունեցածը Ջավախքի համար մեծ ողբերգություն էր, ու ես չեմ ուզենա այս ողբերգությունը շահարկել քաղաքական միավորներ, դիվիդենտներ հավաքելու համար: Ես կոչ չեմ անում բնակչությանը քվեարկել կամ չքվեարկել մեկի օգտին, բայց, կարծում եմ, իշխող «Վրացական երազանք»-ի գործողություններին վերաբերմունք կարտահայտվի: Կարևորն այն է, որ ժողովուրդը հետևություններ անի, ինչպես ես՝ որպես շարքային քաղաքացի, հետևություններ եմ արել այս միջադեպից, որ ակնհայտ է իշխանությունների վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ, և կապ չունի՝ այդ ժողովուրդը հայ է, թե վրացի: Հայերն էլ Վրաստանի քաղաքացիներ են, Վրաստանի մեծատառով քաղաքացիներ, ինչպես Վրաստանի մյուս քաղաքացիները:

- Ջավախքի իշխանություններն ու բնակչությունը համերաշխ են եղել: Ամեն դեպքում, նախկինում տեղի ունեցած նման մեծ միջադեպերի մասին մենք տեղեկացված չենք: Ի՞նչ փոխվեց Ջավախքում, որ տեղի հայերն ու իշխանությունները խնդիրներ ունեցան: Կա՞ արդյոք հայերի նկատմամբ խտրական դրսևորում:

- Չէ, ես չեմ կարծում, որ հայերի նկատմամբ ծրագրված նման մոտեցումներ, քաղաքականություն կա: Կարծում եմ, որ սխալ է արվել: Իմ կարծիքով՝ գործող իշխանությունները սխալվել են, խոսքը ոչ միայն քաղաքապետի, այլև՝ գյուղապետերի մասին է: Ես չեմ ուզում անձնապես որևէ մեկին վիրավորել, բայց իշխանությունները մեղավոր են, իրենց աթոռներին ու պաշտոններին կառչած մնալու համար նրանք շատ հարցերում համաձայնում են կենտրոնական իշխանությունների հետ, չնայած, կարծում եմ, նրանց չեն արգելում իրենց կարծիքն արտահայտել ու պաշտպանել այն շրջանի շահերը, հետաքրքրությունները, որոնք իրենք ներկայացնում են: Խնդիրը տեղի իշխանությունների անգործության մեջ է:

- Ի՞նչ պետք է անեին տեղի իշխանությունները, որ չեն արել:

- Հարցն այնտեղ չէ, թե ինչ չեն արել, հարցն այն է, թե ի՞նչ են արել, ի՞նչ են նրանք արել, որ տեղի բնակչության հետ կապը ամրապնդեն: Ես` որպես Ջավախքի բնակիչ, չեմ տեսնում, թե ինչ են արել… Եկեք հարցը չդիտարկենք այն տեսանկյունից, որ մի տեղ փողոցն են վերանորոգել, մեկ այլ տեղ լույս են քաշել: Մենք ապրում ենք 21-րդ դարում, ամոթ չէ՞ խոսել ճանապարհի, հոսանքի մասին. չէ՞որ դրանք ավելի մեծ, ավելի գլոբալ զարգացման մի մաս պետք է լինեն: Մենք ավելի մեծ ձգտումներ պետք է ունենանք, քան ճանապարհի վերանորոգումը: Իշխանությունները ոչինչ չեն անում, որ ժողովրդի հետ մերձենան, նրանց ավելի լավ ճանաչեն, որ ժողովուրդն էլ իրենց լավ ճանաչի: Նրանք իզոլացվում են իրենց գրասենյակներում, ոմանք էլ թիկնապահներով են:

- Իսկ հայ պատգամավորները, ովքեր ընտրվել են իշխող «Վրացական երազանք»-ից, նույնպե՞ս որևէ բան չեն արել:

- Այն, ինչ ես ասացի, վերաբերում է բոլորին՝ հայերին, վրացիներին, բոլոր իշխանավորներին: Ինձ համար ամենավիրավորականն այն էր, որ ես այդ բախումների օրը տեսա իշխանությունների վախեցած աչքերը: Ինչո՞ւ գործող իշխանությունները պետք է վախենան սեփական ժողովրդից: Մեկ տարի առաջ այստեղ ընտրություններ էին ու իշխանությունները պտտվում էին ու ասում, որ ժողովրդի հետ են լինելու, իսկ ժողովուրդը որևէ բան չի մոռանում: Ես կրկնում եմ՝ չեմ ուզում քաղաքականացնել, բայց ժողովուրդն իր պատասխանը կտա, իրավիճակը կարդինալ փոխել է պետք, ժողովուրդը հեռվացել է իշխանություններից, իշխանությունները՝ օդերում են սավառնում: Ներկայիս իրավիճակը, դժբախտաբար, նման է Շևարդնաձեի պաշտոնավարման տարիներին: Հուսով եմ, որ նման դեպքերը չեն կրկնվի, բայց իշխանությունների անգործությունը թույլ չի տալիս վստահություն հայտնել:

- Իսկ հնարավո՞ր է, որ տեղի ունեցածի հիմքում նաև այն է, որ Ջավախքում նվազել է հայ պաշտոնյաների թիվը: Օրինակ, ոստիկանապետն այլևս հայ չէ, բայց նախկինում  նշանակվում էր տեղի հայ ներկայացուցիչը:

- Ես, գիտեք, Ջավախքի վերջին հայ ոստիկանապետն եմ եղել: Բայց հարցը, կարծում եմ, այն չէ՝ ոստիկանապետը հայ կլինի, թե վրացի: Կարևորն այն է, որ նա լինի տեղացի: Եթե անգամ ոչ տեղացի հայ լինի, նորից անընդունելի է, որովհետև տեղի խնդիրներին ծանոթ չէ: Եթե հանրության 90 տոկոսը հայ է, ապա ցանկալի է, որ հայերը շատ ներկայացված լինեն ղեկավար օղակներում, որպեսզի տեղի մենթալիտետին ծանոթ լինեն կամ գոնե լեզուներին տիրապետեն: Մարդիկ կան, ովքեր, ցավոք, մենակ հայերեն գիտեն կամ մենակ վրացերեն, իսկ ես չեմ կարծում, որ մեկ լեզու իմանալով կարելի է մի ամբողջ շրջանի ժողովրդի հետ հարաբերություններ կառուցել: Իսկ ոստիկանության պարտականություններից առաջնայինը հենց դա է: Հավատացեք, ասում եմ որպես նախկին ոստիկան, բացառված է կրիմինալի դեմ պայքարել առանց շրջանում ապրող բոլոր ազգությունների լեզուները տիրապետելու: Բայց ներկայիս իշխանությունները, ցավոք, օտարանում են բնակչությունից: Ավելին՝ տենդենց կա, որ ոստիկանության պետերը, նրանց տեղակալները էթնիկ վրացիներ են, վարչության պետերը ևս: Ես դեմ եմ Ջավախքի նկատմամբ գործող կենտրոնական իշխանությունների նման վերաբերմունքին:

 

Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի