Երեք օրում 33 ավտովթար է գրանցվել. մահացել է 4, վիրավորվել 48 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 27-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 7 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 10, խարդախության 7, խուլիգանության 3, յուրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ հարկերից խուսափելու 2-ական ու դրամանենգության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 5 եւ կողոպուտի 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 48-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



