Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Էդգար Հարությունյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Էդգար Հարությունյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտ քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Էդգար Հարությունյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վլադիկ Խաչատրյանին նրա գործունեության համար:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



