Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պտղունքում աշակերտներն «էքստրեմալ» պայմաններում են սովորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի տարի շարունակ պետությունը խաբում է Արմավիրի մարզի Պտղունք համայնքի բնակիչներին: Համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը 4–րդ կարգի վթարային է, վերանորոգման ենթակա չէ: Մարզպետարանից գրեթե ամեն տարի խոստանում են Պտղունքում նոր դպրոց կառուցել, տարիներն այդպես էլ միմյանց հետևից գլորվում են, նոր դպրոցի կառուցման հիմնաքարերը համայնքում այդպես էլ չեն գցվում:

Վերջին անգամ այս տարի օգոստոս ամսին հանրակրթական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ մարզպետ Աշոտ Ղահրամյանը տեղեկացրել է, որ Պտղունքում դպրոց է կառուցվելու:

«Կոնկրետ օր, տեղ, ժամանակ չասեց: Ուղղակի ասեց, որ Արմավիրի մարզի Պտղունք համայնքում անպայման նոր դպրոցական շենք է կառուցվելու: Ամեն տարի էլ նույն նախադասությունն ասվել է, բայց սայլը տեղից չի շարժվում»,– Past.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանը:

Դպրոցը վաղուց պաշտոնապես հայտարարվել է 4–րդ կարգի վթարային, քանդման ենթակա։

Այս դպրոցի շենքում սովորելը երեխաների կյանքի ու առողջության համար վտանգավոր է։

Պտղունքի Տիգրան Մեծի անունը կրող դպրոցն ամբողջովին քարուքանդ վիճակում է։ Տանիքից կաթում է, առաստաղն ու պատերը խոնավությունից փուլ են գալիս, իսկ պատուհանները ջարդուխուրդ եղած են։ 250 աշակերտների համար նախատեսված դպրոցի շինարարության նախագիծը կազմված էր, այն թղթից այդպես էլ շինհրապարակ չհասավ:

«Չկա ջուր, զուգարան, ջեռուցում։ Չէ, զուգարան կա, բայց դժվար է զուգարան համարել: Այն շենքից դուրս է, փոսով, հին զուգարան է»,– նեղսրտեցին պտղունքցիները:

Այսօր 116 աշակերտ կիսաքանդ դպրոցում է սովորում, 102 աշակերտ էլ դպրոցի պայմանների պատճառով հարևան համայնքների դպրոցներ են հաճախում:

«Ուզում ենք դպրոց, որ մեր գյուղի երեխաները հաճախեն: Մեզ չեն էլ ասում, թե ինչի են ըտենց անում»,– ասացին նրանք:

Տնօրենի խոսքով՝ կիսավեր դպրոցում օրեցօր ավելի անհնարին է դառնում դասապարապմունքներ անցկացնելը: Անձրևային եղանակին էլ կաթոցների տակ են աշակերտները գիտելիքները յուրացնում:

«Մկներն ու առնետները լցված են, երեխաների հետ հավասար չափաբաժնով ուտում են նրանց նախաճաշիկները, չգիտեմ՝ մեր վերջն ինչ է լինելու»,– նեղսրտեց Սիլվա Մկրտումյանը:

Պտղունքում հույսով սպասում են, որ իրենք էլ հարևան համայնքների պես մի օր բարեկարգ և հարմարավետ դպրոց կունենան:

Մանյա Պողոսյան

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ