Քունդուզի հոսպիտալի գնդակոծության զոհերի թիվը հասել է 30-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱֆղանստանի Քունդուզ քաղաքում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հոսպիտալի վրա ամերիկյան ավիացիայի կողմից գնդակոծության հետեւանքով զոհերի թիվը հասել է 30-ի, հաղորդել է կազմակերպության ամերիկյան բաժանմունքի մամուլի ծառայության ներկայացուցիչ Թիմ Շենքը։ Ավելի վաղ նշվում էր 23 զոհի մասին։
Շենքի խոսքով, զոհերից առնվազն 13-ը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցներ են, եւս 7-ի ինքնությունը չի հաջողվել պարզել։
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին ամերիկյան օդանավը սխալմամբ հարվածել է Քունդուզում գտնվող հիվանդանոցին։ Ողբերգության հանգամանքները հետաքննում են Պենտագոնը, ՆԱՏՕ-ն եւ Աֆղանստանի իշխանությունները։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



