ՀՀ Նախագահի աշխատակազմի կրճատման արդյունքում տնտեսված միջոցները կուղղվեն պահուստային ֆոնդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 1-ի կարգադրությամբ ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատողների ընդհանուր թիվը փոխվել է, որի արդյունքում աշխատողների քանակը նվազել է 54 հաստիքային միավորով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանով պայմանավորված ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարելու 2017 թվականի պետական բյուջեում. հարցը գտնվում է գործադիրի հոկտեմբերի 5-ի նիստի օրակարգում:
Համաձայն վերը նշվածի` ՀՀ Նախագահի աշխատակազմին 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 29 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



