Նորագավիթում կրակոցներ են հնչել. 1 տղամարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ Երևանի Նորագավիթ թաղամասում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով քաղաքացի է վիրավորվել։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը` հավելելով, որ նման ահազանգ ստացվել է։
«Որովայնի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ տղամարդ։ Տղամարդը Նորագավիթ թաղամասի բնակիչ է»,-ասաց Էդգար Ջանոյանը։
Նա հայտնեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



