Վանաձորում 61-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի 7-րդ շենքի բնակիչ, 61-ամյա Արթուր Հովսեփյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 75 շենքի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 35 VԼ 152 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



