Թուրքիայում վեց տարեկանից փոքր 594 երեխա բանտում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում վեց տարեկանից փոքր 594 երեխա մայրերի հետ գտնվում են բանտերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Տվյալները հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, ով պատասխանել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մուսլում Դողանի ներկայացրած հարցմանը:
Նախարարի ներկայացրած տվյալների համաձայն՝ կալանավայրերում երեխային կամ երեխաներին իր մոտ պահող մայրերի թիվը 547-ն է:
http://armenpress.am/arm/news/
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



