Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը և Չեխիան քայլեր են իրականացնում առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայ-չեխական համագործակցության դրական փոփոխություններ են ակնկալվում էներգետիկ ենթակառուցվածքների, տրանսպորտի, գյուղատնտեսության, ՏՏ ոլորտներում: Քայլեր կիրականացվեն երկու երկրների առևտրաշրջանառությունը բարձրացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4-ին հայ-չեխական գործարար համաժողովում այս մասին փաստեցին երկու կողմերի ներկայացուցիչները:

«Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ ԵՄ-ի հետ ունի GSP+ ռեժիմ, որը հնարավորություն է տալիս զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները: Իսկ դրա ապացույցն այն է, որ այս տարի ունենք ապրանքաշրջանառության 60 տոկոս աճ: Բազմաթիվ հայկական ընկերություններ են աշխատում Չեխիայում և բազմաթիվ չեխականներ՝ Հայաստանում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը և հավելեց, որ նման ցուցանիշը փաստում է այն մասին, որ կարելի է լինել ԵԱՏՄ անդամ և միաժամանակ զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ:

«Քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Չեխիայի միջև դրական է զարգանում: Դա մեր տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների գլխավոր նպատակն է: Մեր համագործակցության և փոխադարձ առևտրի ոլորտներն են էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը: Եվ, կարծում եմ, այս համաժողովի շնորհիվ այդ ոլորտներում դրական փոփոխություններ կլինեն: Մեր պատվիրակությունում են տարբեր ոլորտների չեխ գործարարներ,և, հուսով եմ,  նրանց կհաջողվի հայ գործընկերների հետ սերտ հարաբերություններ հաստատել»,-ասաց Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխը:

Նրա խոսքով՝ Չեխիայի մակրոտնտեսական տվյալները վերջին տարիներին բավականին դրական են եղել, հետևաբար Հայաստանի հետ մեր համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրված: Շտեխը նաև հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերություններն ավելի կխորանան, երբ Հայաստանը նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրի համագործակցության պայմանագիր:

Չեխիայի արդյունաբերական կոնֆեդերացիայի նախագահ Յարոսլավ Հանակի խոսքով՝ առաջին քայլը պետք է լինի երկու երկրների առևտրաշրջանառությունը ավելացնելը: «Մեզ հետ ժամանել են IT տեխնոլոգիաների, էներգետիկայի, տրանսպորտի, սննդարդյունաբերության և շատ այլ ոլորտների կազմակերպություններ, որոնք կփորձեն հարաբերություններ հաստատել հայ գործընկերների հետ: Հույս ունեմ, որ այս հանդիպումից հետո մենք կունենանք նոր պայմանագրեր»,- եզրափակեց Հանակը:

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը Հայաստանում Չեխիայի դեսպանության հետ համագործակցությամբ:

 

Ալեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք