Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նավթի հոտից աշակերտներն ու ուսուցիչները գլխապտույտ են ունենում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի դպրոցում այս օրերին շինարարական աշխատանքներ են տարվում: Ձմռանն ընդառաջ փոխվում են դպրոցի պատուհանները: Տարիներ շարունակ ցրտից պաշտպանվելու համար կրթօջախի պատուհանները պոլիէթիլենային տոպրակով են փակել: Պետբյուջեից այս տարի գումար է հատկացվել անմխիթար դպրոցը կարգի բերելու համար:

«Հիմա արդեն ցրտից պաշտպանված կլինենք, պատուհաններն ամուր են, չեն թողնի, որ ցուրտը նախկինի պես ներս մտնի: Նոր պատուհանները շատ են օգնում ջերմաստիճանը պահելու համար»,– Past.am-ի հետ զրույցում ներկայացրեց դպրոցի տնօրեն Մարգուշ Կարապետյանը:

Նոր դռները, սայան, դեռ երազանք են այս դպրոցի համար:

Չնայած շինաշխատանքներին՝ Փոքր Մանթաշի դպրոցում չլուծված է մնում դպրոցի ջեռուցման հարցը:

Դպրոցի դասասենյակները հեղուկ վառելիքով է տաքացվում, իսկ այրված նավթի հոտը քայքայում է նրանց առողջությունը:

«Էրեխեքը գլխապտույտ են ունենում նավթի հոտից: Շատ տհաճ հոտից էրեխեքի ու ուսուցիչների գլուխներն է ցավում, սրտխառնոց են ունենում»,– նկարագրեց դպրոցի տնօրենը:

Դասասենյակները նավթի վառարաններով են տաքացվում, իսկ ճաշարանը, սանհանգույցն ու բուժկետը` էլեկտրական սալիկներով: Հեղուկ վառելիք են հատկացնում նաև մարզասրահին: Տնօրենն անկեղծացավ` տաքացնել դպրոցը չի հաջողվում:

«Միջանցքները չեն ջեռուցվում, այդտեղից ցուրտը լցվում է դասասենյակներ: Հազիվ ենք դասասենյակները ջեռուցում, բայց ճաշարանը, մարզասրահը, հանդիսությունների սրահը չի լինում տաքացնել»,– պատմեց Մարգուշ Կարապետյանը:

1980 թվականին է Փոքր Մանթաշի դպրոցն իր դռները բացել գյուղի 325 երեխաների առջև: 2013 թվականին է առաջին անգամ վերանորոգման աշխատանքներ կատարվել, այն էլ ոչ ամբողջությամբ: Դպրոցի մի մասնաշենքում այդպես էլ շինարարները ներս չեն մտել: Դպրոցի տանիքն է կարգի բերվել, բայց տնօրենը գոհ չէ կատարված աշխատանքից:

«Ջրահեռացումը նորմալ չի տեղադրված, անձրևների ջուրը գալիս է և սալիկների հետևը լցվում, սալիկներն ամբողջությամբ թափվել են»,– մատնանշեց Կարապետյանը:

Նախընտրական քարոզարշավի նպատակով մարզ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին Փոքր Մանթաշի դպրոցի տնօրենը նամակ է փոխանցել: Նամակում նա ներկայացրել է դպրոցի անմխիթար վիճակը, ինչպես նաև աշակերտների ու ուսուցիչների` օրեցօր վատացող առողջության պատճառները: Պատասխան դեռ չեն ստացել: Փոքր Մանթաշում հուսով են, որ մի օր բարեկարգ կրթօջախ կունենան: Նրանց խոսքով՝ մեկնարկն արդեն տրված է, մնում է ծրագրի մյուս փուլն իրականություն դառնա:

 

Մանյա Պողոսյան

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ