Մորգան Ֆրիմանը վավերագրական ֆիլմ է նկարահանում եգիպտական բուրգերի մասին
ՄՇԱԿՈՒՅԹTert.am-ը գրում է .
Հոլիվուդյան հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքների շրջանակներում այցելել է աշխարհի ամենաառեղծվածային հուշարձաններից մեկը` Գիզայի հնամենի բուրգերը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, օսկարակիր դերասանը նկարահանում է «Աստծո պատմություն» խորագրով վավերագրական ֆիլմաշարը, որի նպատակն անչափ բարդ է. հասկանալ, բացատրել «աստվածային» ծագում ունեցող երևույթներն ու իրերը:
Ֆրիմանը պատմել է, որ նոր ֆիլմաշարը միջազգային մակարդակով կհեռարձակվի արդեն մյուս տարի: Նա նաև մանրամասնել է, որ Եգիպտոսից հետո նկարահանումները կշարունակվեն Հնդկաստանում և Երուսաղեմում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



