Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱՄՆ-ն Ալիևի դեմ բանաձևով գուցե փորձ է անում կանխել «Ադրբեջանական լվացքատան» պես նյութերը Ադրբեջանի` ԱՄՆ-ում ծավալած գործունեության մասին. ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ամերիկյան Կոնգրեսի օրակարգ ներառված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությանը, նկատեց, որ բանաձևի ընդունման առաջարկն ի հայտ է եկել «Ադրբեջանական լվացքատան» հրապարակումից հետո:

Ըստ նրա` նման օրինագիծ առաջ բերելով ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ պահպանում է ժողովրդավարության էլեմենտը: «ԱՄՆ-ն մշտապես փորձել է հանդես գալ որպես ժողովրդավարական կարգերին սատար կանգնող երկիր, և նման իրավիճակում Ադրբեջանում կատարվողին ԱՄՆ-ի կողմից միջամտելը տրամաբանական է և դեռ ուշացած»,-ասաց նա:

Նշենք, որ Հանրապետական Քրիսթոֆեր Սմիթի և Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ դեմոկրատ Ջիմ ՄըքԳովերնի հեղինակած բանաձևը, մասնավորապես, կոչ է անումպատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների համար մեղքի իրենց բաժինն ունեցող ադրբեջանցի պաշտոնյաներին:

«Իրականում աշխարհը չի կարող լիարժեք անտարբեր լինել հատկապես, երբ սկսում են խաղալ այդ երկրների իմիջի հետ, որոնք հանդես են գալիս որպես ժողովրդավարության պաշտպաններ»,-ասաց Տաթև Հայրապետյանը և նշեց, որ նման քայլերն իմիջը շտկելուն են ուղղված:

Նա նկատեց, որ թեկուզ այս հետազոտությունում չկա որևէ բան Ադրբեջանի` Ամերիկայում ծավալած գործունեության մասին, բայց որոշ ժամանակ անց Թրամփի հետ կապված հետաքրքրիր նորություններ էին հայտնվել և պակաս ակտիվ չէ ադրբեջանական լոբբինգն Ամերիկայում: «Միգուցե այդ օրինագծով փորձ են անում կանխել, որ նման հետազոտություններ լույս չտեսնեն նույն Ադրբեջանի` ԱՄՆ-ում ծավալած գործունեության վերաբերյալ, որովհետև վնաս է հասցնում իմիջին»,-ասաց նա:

Ադրբեջանագետը նշեց, որ դժվարանում է ասել` այս բանաձևը կընդունվի, թե ոչ, բայց կարծում է, որ միգուցե հայկական լոբբիի կողմից տարվող բավականաչափ քարոզչությունը նպաստի դրա ընդունմանը: Նա նաև հավանական համարեց, որ մինչ բանաձևի ընդունումը Ադրբեջանը հարկադրված լինի զիջումների գնալ, ազատել որոշ քաղբանտարկյալների` հաշվի առնելով, որ դա վտանգավոր բանաձև է Ադրբեջանի համար:

«Այս հարաբերություններում չեն կարող որևէ ձևով խառնված չլինել նաև տնտեսական բնույթի շահեր, որոնք միշտ էլ քաղաքականության հիմքում ընկած են: Ամերիկան ինչ-որ դիվիդենտներ ունի շահելու, որոնք այս պահին հստակ չեն երևում:  Ես կարծում եմ, որ ամեն ինչ փոխկապակցված է, միայն տեսնել սև ու սպիտակ և չտեսնել բազմաթիվ երանգները սխալ կլինի»,-ասաց նա:

Տաթև Հայրապետյանը նշեց, որ եթե նույնիսկ չընդունվի այս օրինագիծը, ապա նույնիսկ դրա առաջ քաշումը, քննարկումը կստիպի Ադրբեջանին հետևություններ անել և որոշակի լուծումների գնալ ժողովրդավարության առումով:

Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report