Իտալիայում անհայտ անձը պտուտակահանով հարձակվել է Հիտլերի նկարի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 4-ին Իտալիայի Սալո քաղաքի «Խելահեղության թանգարան» ցուցահանդեսում անհայտ անձը պտուտակահանով փորձել է Ադոլֆ Հիտլերի նկարը ծակել: Միեւնույն ժամանակ նա բղավել է՝ «Սրիկա»:
Անվտանգության աշխատակիցները հասցրել են նրան հեռացնել եւ թույլ չտալ ոչնչացնել նկարը, հաղորդում է KNA գործակալությունը: Այնուհետ անհայտ անձը փախուստի է դիմել: Նա հասցրել է աննշան վնասել կտավը: Նկարի սեփականատերը՝ գերմանացի մասնավոր կոլեկցիոները, որոշել է ոստիկանություն դիմում չներկայացնել:
Հիտլերի աշխատանքն առաջին անգամ է ցուցադրվում: «Խելահեղության թանգարանը» ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 200 նկարներ, քանդակներ, որոնք ստեղծվել են խելագար համարված անձանց կողմից եւ խելագարության թեմայով կտավներ: Ցուցահանդեսը բաց է մինչեւ նոյեմբերի 16-ը:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



