«Տոյոտաների» սիրահար Կամո Ադամյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPast.am-ը տեղեկացնում է. Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանը, ով ամիսներ առաջ է այս պաշտոնում նշանակվել, վերջերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ադամյանը հայտարարագրել է թվով հինգ անշարժ գույք՝ բնակարան, առանձնատուն ու երեք հողմաս: Որպես շարժական գույք է հայտարարագրել երեք ավտոմեքենա, որից երկուսը նույն մակնիշի են: Այսպես, Ադամյանին են պատկանում «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I», «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» և «VOLKSWAGEN JETTA 2.0» մակնիշի ավտոմեքենաներ:
Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ նորանշանակ պաշտոնյան արժեթղթեր ունի և իր բաժնեմասը գնահատվում է 50 հազար դրամի չափով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



