Կառավարությունը արտոնություն տվեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության ծրագրին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարությունը բավարարեց «Նյուպլաստ» ընկերության կողմից ներկայացված գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ընկերությունն արտադրելու է կաթիլային ոռոգման համակարգերի համար նախատեսված պլաստմասե խողովակներ:
«Նոր արտադրության մեջ ներդրվելու է 3 մլրդ դրամ՝ ստեղծելով 25 նոր աշխատատեղ: Արտադրության ծավալը տարեկան կկազմի 2 մլրդ դրամ»,- ասաց Մելքոնյանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



